Երեկ հակառակորդի կրակից զոհված Ռուդիկ Ղարիբյանի ուսուցիչները նրա մասին արտահայտվելիս միաբերան նշում են` լուսավոր մարդ էր։ Ալավերդու թիվ 9 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Ռուդիկը, ուսուցչական ամբողջ անձնակազմը ցավով ու մղկիտով է վերհիշում` ինչ համեստ ու կարգապահ էր նա ամեն հարցում։
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուդիկի դասղեկը հիշեց` ինչպես էր միջոցառումներից մեկի ժամանակ զոհված զինվորի դեր խաղում։ «Ասես ճակատագիրը կանխորոշել էր»-, արցունքն աչքերին նշում է զոհված զինվորի դասղեկը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան