
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 909 դեպք: Ապաքինվել է ևս 2 946 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 919 367:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 311։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 577 637 պատվաստում, օրական՝ 10 688: