Ղազախստանի իրադարձությունները Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում չեն քննարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին , պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում հունվարի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը շարունակվել է ավելի քան 4 ժամ:
Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:
Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը: