Լուսանկարն արվել է Արցախում
Երեկ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող, մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:
Հարություն Մելիքյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք՝ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե վկայականի կրկնօրինակի տրամադրման համար դիմումին կից ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Լիա Ներսիսյան (55 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վկայականի կրկնօրինակի տրամադրման համար անհրաժեշտ է՝
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ եւ անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:
Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում:
Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաեւ այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում,
3) հասարակ լիազորագիրը եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,
4) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,
5) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է՝ սույն օրենքով սահմանված դեպքում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում: