Մարզպետների նշանակումներ և ազատումներ՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը բազմազան է: Որոշումներից երկուսով սպասվում են մարզպետների նշանակումներ եւ ազատումներ:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը  կազատվի պաշտոնից: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը: Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը եւ ArmLur.am-ը գրել էր, որ նա կփոխարինի հորը:  Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:

Որոշումներից մեկով էլ Արագածոտնի մարզպետի պաշտոնից կազատվի Ռազմիկ Պետրոսյանը, նրան էլ կփոխարինի կրկին պատգամավորական մանդատից հրաժարված Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին եւս ArmLur.am-ը գրել էր:

Ն.Հ.




Լրահոս