ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իլհամ Ալիևի նոր սպառնալիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր զոհեր եւ վիրավորներ: Ադրբեջանի ղեկավարը պարզ տեքստով ասում է, որ վերազինում են բանակը՝ իրենց առջեւ դրված դրված հետագա խնդիրները լուծելու համար:

Իհարկե ասուլիսը չի անցել առանց տարածքային հավակնությունների մասին խոսելու: Նա խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որը պետք է անցնի Սյունիքով, բացի այդ, տարածքային հավակնություններ են ներկայացվել ՀՀ այլ տարածքների, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Երևանի նկատմամբ՝ անվանելով դրանք «ադրբեջանական տարածքներ»: Նա խոսել է նաեւ Զինված ուժերի հզորացման քայլերի մասին:

Ալիևը բավականին կոշտ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին։ Նա պնդել է, որ Մինսկի խումբը պետք է ձևավորի իր օրակարգը, չնայած ինքը պատկերացում ունի, թե նրանք ինչով պետք է զբաղվեն և ինչով՝ ոչ։Նրա խոսքով, Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի Խմբի գործունեության ցածր մակարդակը։ Ադրբեջանի նախագահի ասելով, ըստ իր տեղեկությունների՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ չկա նախկին միասնականությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ  հայտարարել էր, թե հակամարտությունն այլևս լուծվել է՝ վերջին պատերազմով, և հիմա ժամանակն է՝ առաջ նայել։ Իսկ Միջնորդական խմբի երեք անդամները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս