Վարդենիսում ՔՊ-ի թեկնածու Արամ Մելքոնյանի դիմումը հետ է վերադարձվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական դատարանը հետ է վերադարձրել Վարդենիսում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մելքոնյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել ավագանու առաջին նիստը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Միասնական Վարդենիս» դաշինքից ավագանու անդամ ընտրված Դավիթ Շահնազարյանը: Նշենք, որ այդ նիստի ժամանակ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը համայնքի ղեկավար պաշտոնում առաջադրեց Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը եւ վերջինս քվեարկությամբ ընտրվեց:

Սակայն դրանից հետո Մելքոնյանը դիմել է դատարան՝ հենց այդ նիստը չեղյակ համարելու պահանջով, դատարանը հետ է վերադարձրել այն: Միեւնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ Արամ Մելքոնյանի կողմից նոր հայցադիմում է պատրաստվում՝ նույն պահանջով: Իսկ մինչ այդ հենց համայնքապետարանի բակում հունվարի 4-ին երդվել էր Ահարոն Խաչատրյանը:

Ն.Հ.




Լրահոս