Հայաստանում հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 811 դեպք, որից 333 հազար 311-ը`առողջացած, 8014-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3972 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 5763 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, առողջացել է 111 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 625 հազար 952-ի: