
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով: Ելույթ ունեցավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Շատ վտանգավոր պատկեր ունենք եւ ունենք աննախադեպ ցուցանիշներ կալանավորումների թվի: Ձեռքով մակագրման հարցը քննարկվել էր եւ այս հարցով քննիչ հանձնաժողով ստեղծվեց, բայց իշխանականները կազմի վերաբերյալ կողմ չքվեարկեցին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում