
Ընթացիկ տարում Ռուսաստանում կաշառքի միջին չափը կազմել է 250 հազար ռուբլի` մոտ 8 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Բուլավինը: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում այս երկրում չինովնիկների` կաշաք վերցնելու դեպքերն ավելացել են 2.5 անգամ: