ArmLur.am–ը հետաքրքիր զրույց է ունեցել է պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ, ով արդեն երկար տարիներ է ինչ ապրում եւ շարունակում է ստեղծագործել ԱՄՆ-ում: Իռենի հետ խոսել ենք Ամանորի, 2021 թվականի կորուստների եւ ձեռքբերումների եւ ոչ միայն:
-Իռե՛ն, ինչպե՞ս եւ որտե՞ղ դիմավորեցիք 2022 թվականը:
-2022 թվականը դիմավորեցինք աշխատանքի վայրում: Վահագնը Նոր տարվա գիշերը աշխատում էր, դե՛ որտեղ նա, այնտեղ էլ մենք (ժպտում է):
-Ի՞նչ նվեր եք սատցել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։
-Այս տարվա ամենամեծ նվերն այն է, որ սիրելի մարդկանցից ոչ մեկը չի պակասել եւ առողջ են բոլորը:
– Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապած:
-Յուրաքանչյուր տարի բոլորս էլ նպատակներ ենք դնում եկող տարվա համար, որպեսզի իրականացնենք մեր նպատակներն ու ծրագրերը: Բայց այժմ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ կարեւորագույն երազանք եւ նպատակ է լինել առողջ եւ մարդկային կորուստներ չունենալ:
-Նախորդ մեր հարցազրույցում նշել էիք, որ տանը նոր անդամ ունեք: Ինչպե՞ս է նա զգում իրեն Ձեր ընտանիքում, կապվածություն զգո՞ւմ եք դեպի նա:
– Թեդդին մեր ծուռ բերանով սիրելի շունն է, լիարժեք եւ լիիրավ մեր տան անդամն է եւ սիրելին: Առանց նրա տխուր կլինի:
-Հետաքրքի՞ր է Իռեն, իսկ համալրում ընտանիքում 2022 թվականին հնարավո՞ր է:
– Անհնարին բան չկա: (ժպտում է նա):
– 2021 թվականը հակասություններով լի տարի էր. երեք բառով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:
– Անորոշություն, կարոտ ( քանի որ Հայաստան չեկա այս տարի), ապա ձեռքբերումների տարի:
-Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն….
-Կարոտ:
– Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:
-Աստծո:
– Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:
-Գնահատել այն ինչ ունես: Յուրաքանչյուր օրը, բացող առավոտը, լարված օրը: Աշխատանքից հոգնած երեկոները եւ այդպես շարունակ կարող եմ թվել:
– Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ. ինչ:
-Covid-ի թեստ (ծիծաղում է):
– Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
-Երկար սպասված «IrenDance studio»-ի համերգը, որը վերջապես կյանքի կոչեցի:
Զրուցեց Լիդա Եիազարյանը