Չորս ընտրություն մի նստաշրջանում. ԱԺ-ում թեժ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղի ունեցավ, որ վաղը՝ հունվարի 14-ին տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվելու է հունվարի 17-ին մեկնարկելիք գումարվող հերթական նիստերի օրակարգը եւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը:

Այս պահին օրակարգում 10 հիմնական եւ 13 լրացուցիչ հարցեր են: 10 հիմնական հարցերից վեցը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Այս նստաշրջանն առանձնանալու է այն հանգամանքով, որ միանգամից չորս ընտրություն է սպասվում: Մասնավորապես, խորհրդարանը ընտրելու է Մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի երկու անդամ:

ՄԻՊ նախագահի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է, որն արդեն հանդիպել է խորհրդարանական խմբակցություններին: ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն ԿԲ անդամ Հովհաննես Խաչատրյանն է, իսկ ՀՌՀ անդամի թեկնածուներից մեկը նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն է, մյուսն էլ՝ Հակոբ Հակոբյան:

Այս ամենից զատ էլ չորեքշաբթի օրը խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները եւ պատասխանեն պատգամավորների հարցերին:

Ն.Հ.




Լրահոս