Առինջում պատուհանից մտել է առանձնատուն և ննջարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ թանկարժեք իրեր և փող կար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 4-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի Ձագավանք փողոցի 1-ին նրբանցքի մի տնից գողացել են չհրկիզվող պահարան:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին ահազանգողը հաղորդում էր տվել, որ 2021 թ. դեկտեմբերի 30-ի ժամը 19.00-ից 2022 թ. հունվարի 4-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում 2-րդ հարկի պատուհանը բացել ու մտել են առանձնատուն և ննջարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ թանկարժեք իրեր և փող կար:

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունն արել է նույն փողոցի 40-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքը, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս