
Երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Նշենք, որ կառավարության 2021 թվականի հուլիսի որոշմամբ 6 ամիս ժամկետով սահմանափակումներ էին կիրառվել ներմուծման վրա:
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ ս.թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 701.8 հազ. տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 115.1%:
Եվ ահա, հաշվի առնելով այս ամենը որոշում է կայացվել արգելքը երկարաձգել կրկին վեց ամսով:
Ն.Հ.