Կառավարության այսօրվա որոշմամբ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, իսկ Սեդրակ Թեւոնյանն էլ՝ Արարատի մարզպետ: Եվ արդյունքում, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին ունի պատգամավորական երկու թափուր մանդատ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Մովսիսյանին խորհրդարանում փոխարինելու է Էդգար Հակոբյանը: Նա սոցիալական ցանցի իր էջում արդեն կիսվել է պատգամավորական վկայականով:
Իսկ ահա Սեդրակ Թեւոնյանին փոխարինողի անունն այս պահին վերջնական հայտնի չէ. ըստ ցուցակի հաջորդը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, եթե նա չվերցնի մանդատը, ապա հաջորդը ցուցակում ՔՊ տարածքային կառույցի խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանն է: