ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս հանգամանքը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպիսի անվստահելի կառույց է դարձել ԵԽԽՎ-ն»Դավիթ Հարությունյան. 01.02.2011Այս խոսքերի հեղինակը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ ենթատեքստում է նա արտահայտել այս միտքը: Փաստորեն, այսքան տարիների ընթացքում, երբ Հայաստանն անցավ մարտի 1-ի ողբերգության միջով, ունեցավ 100-ի հասնող քաղբանտարկյալներ եւ ամեն օր շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր` նույն ԵԽԽՎ-ի «լայն փակված» աչքերի առաջ, Դավիթ Հարությունյանը չէր հասկացել, որ ԵԽԽՎ-ն անվստահելի է: Նրան թվում էր, որ Եվրախորհուրդը միշտ կմնար հուսալի գործընկեր, որի ներկայացուցիչներին հնարավոր է կոնյակներով ու բաստուրմաներով զարմացնել:




Լրահոս