Շուրջ մեկ ամիս առաջ վերադառնալով Մոսկվայից` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ ուշագրավ մտքեր է հայտնել Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող գործընթացների մասին: Նա ասել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից ազգայնական «հին գվարդիային» փորձում են դուրս բերել: «Պետական ապարատի, քաղաքական կուսակցությունների մի մասում Միքայել Մինասյանին եւ իր թիմին անվանում են երիտթուրքեր»,-ասել է Կարապետյանը: Նա խոսել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հավակնությունների մասին: «Ռոբերտ Քոչարյանին որեւէ մեկը չի արգելում դուրս գալ ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակից եւ որեւէ հանրօգուտ գործով զբաղվել: Հանրօգուտ աշխատանք կատարում են կա՛մ քրեակատարողական հիմնարկում, կա՛մ ազատության մեջ, ինքը թող ընտրի: Իսկ ինչո՞ւ անպայման Հայաստանում նա պետք է լինի ՀՀ կամ ԱԺ նախագահ, վարչապետ, որպեսզի զբաղվի հանրօգուտ աշխատանքով: Օրինակ` իր ունեցած հրաշալի կապերով կարող է դառնալ Արցախի նախագահ եւ մեծ օգուտ բերել Արցախի հարցի լուծմանը: Բացի այդ, ինքն ու Սերժ Սարգսյանը ժամանակին գործարաններ հանձնեցին Ռուսաստանին, որոնք հիմա գործարկված չեն, թող վերցնի ու աշխատեցնի: Որքան գիտեմ` փող էլ ունի, Պուտինի մոտ էլ գնում-գալիս է»:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԴԱՌՆԱ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ