Քանյե Ուեսթին կասկածում են երկրպագուին ծեծելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ոստիկանությունը ստուգում է տեղեկություններն այն մասին, թե ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը ծեծի է ենթարկել իրենից ինքնագիր խնդրած երկրպագուին, հայտնում է TMZ-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Լոս Անջելեսում հայտնի Soho West ակումբի ելքի մոտ։

«Քանյեն իբր երկու անգամ հարվածել է տղային։ Առաջին անգամ՝ գլխին, երկրորդ անգամ՝ պարանոցին։ Երբ «ինքնագրի որսորդն» ընկել է, գլուխն ուժեղ հարվածել է գետնին»,- գրում է TMZ-ը՝ վկայակոչելով ականատեսների պատմածները։

Կոնֆլիկտը, իբր, սկսվել է այն ժամանակ, երբ Ուեսթը, ով փոխել է իր անունը և այժմ ներկայանում է Ye անվամբ, վերջերս էլ ամուսնալուծվել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից, մի խումբ երկրպագուների խնդրել է չնկարել իրեն, այնուհետև նախատել նրանց, որ չեն հասկանում իր կյանքի բարդությունները:

«Երբ ինչ-որ մեկը պատասխանել է, թե «ամեն ինչ կարգին է, բոլորս էլ ընտանեկան խնդիրներ ունենք», Քանյեն մի երկու ապտակ է տվել»,- կատարվածը նկարագրել է ականատեսներից մեկը:

Ոստիկանությունը հաստատել է հետաքննության մեկնարկը և հայտնել, որ որևէ ձերբակալված դեռ չկա։




Լրահոս