ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հոգեվիճակս թույլ չտվեց». Գևորգ Մկրտչյանը տևական դադարից հետո ներկայացրել է երգի պրեմիերա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երգիչ Գեւորգ Մկրտչյանը տեւական դադարից հետո թողարկել է նոր երգ «Յար ջան»: Սպասված պրեմիերայի մասին ArmLur.am-ը զրուցել է Գեւորգի հետ:

«Քանի որ 10 ամիս է ինձ մոտ երաժշտական դադար էր, այդ իսկ պատճառով շատ երգեր են կուտակվել, եւ այժմ առիթ բաց չեմ թողնում նոր երգեր ներկայացնելու: Անկեղծ ասած «Յար ջան» երգի հետ կապված սպասելիքներս մեծ չեն, քանի որ սա ուղղակի ամանորյա եթերից մի հատված է եւ գիտակցում եմ, որ ամանորյա տրամադրությունն անցնելու հետ կարող է եւ երգի ակտուալությունն էլ անցնել, այն դեպքում, երբ ես արդեն իսկ շատ եմ ուշացրել երգի պրեմիերան: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Արտ Ավետիսյանը, իսկ պարը բեմադրել է Էլիանորա Պետրոսյանը»,- ասաց Գեւորգը՝ հավելելով, որ երգը 2 տարի է ինչ կա, սակայն ինչպես նա է խոստովանում՝ երգել է ընդամենը մեկ անգամ Մոսկվայում՝ համերգի ժամանակ:

«Ես անգամ մոռացել էի երգի մասին, երբ իմացանք Բարի լույսի ամանորյա եթերին ներկա եմ լինելու, Արմանը առաջարկեց երգն այս տարբերակով պրեմիերա անել: Չնայած, որ երգի պրեմիերան երկու անգամ հետաձգվել է: Առաջին անգամ Բարի լույսի անձնակազմը դեռ արձակուրդի մեջ էր, չկարողացավ ուղարկել հոլովակը, իսկ երկրորդ անգամ հոգեվիճակս թույլ չտվեց: Պրեմիերային նախորդ գիշերը ընտանիքիս անդամներից մեկը հայտնվել էր հիվանդանոցում, եւ ես չէի կարող այդ պահին պրեմիերայի մասին մտածել:»,-մեզ հետ զրույցում պատմեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս