Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ չարաբաստիկ կորոնավիրուս համավարակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից:
Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2021 թվականին մեկնել են օվկիանոսից այն կողմ՝ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:
2021 թվականին ԱՄՆ է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, նաև իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց Նահանգներում:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես անցյալ տարի մեկնեց հայրենիքից եւ ինչպես շատ հայտնիներ նա նույնպես իր առաջնեկին լույս աշխարհ բերեց Միացյալ Նահանգներում:
Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան