Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5567 նոր դեպք, մահացել է 36 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5567 նոր դեպք: Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 661 մարդ, մահացել է 36 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 984 802 դեպք, որից 924 072 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը՝ 14 395 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 60 753 թեստավորում, 34 092-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 26 661-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 9.16% է, վերջին 14 օրվանը՝ 9.14%, վերջին 7 օրվանը՝ 9.84%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 596 549 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 864 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 68 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4379 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում է 2077 անձ:




Լրահոս