
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։
Այս պահին ընթանում է քվեարկություն, և դատավորները Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր 2 անդամներ են ընտրում։ Առաջադրված է 3 թեկնածու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիլիթ Սարգսյանը, Երեմ Եսոյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Նշենք, որ ժողովի մեկնարկին 260 դատավորից 186-ն էին ներկա:
Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի ընտրությունից հետո կնտրեն դատավորների միության նախագահ, որի թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է: