Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 24 դեպք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները սույն թվականի հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243 տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 24 դեպք։

Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։




Լրահոս