Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ մինչ նոր նշանակումը Վ. Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Կենսագրություն

Վիգեն Մանուկի Մեսրոպյանը ծնվել է 1974 թվականի մարտի 2-ին, Վեդի քաղաքում

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

1999-2003թթ. – ՀՀ ՆԳ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ

2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ

2010-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ

2013թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ

2018-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

2022 թ. հունվարի 14-ից – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի մեդալով

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա




Լրահոս