Դատավոր Սուքոյանին կաշառքի մեջ մեղադրելու գործով որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  2021 հուլիսի 26-ին ArmLur.am-ը գրել էր,որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վարչությունում կամ բոլորին հայտնի 6-րդ վարչությունում նյութեր են նախապատարսվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի կողմից կաշառք վերցնելու դեպքով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ քաղաքացի Արտավազդ Փարսադանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին եւ հայտնել, որ 2016թ. մայիսի 30-ին վարչական դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, իսկ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ալեքսանդր Կարակելյանը:

Արդյունքում, ըստ Փարսադանյանի, դատարանի որոշմամբ վերջինիս թույլատրվել է հրապարակային սակարկության միջոցով վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: 2018թ. հոկտեմբերի 28-ին Ա.Կարակելյանը հանդիպել է իրեն և հայտնել, որ նշված բնակարանի հավանական գնորդ Գագիկ Ղաբուզյանը գույքի առուվաճառքը բարեհաջող կազմակերպելու համար նրան է տվել 30.000 ԱՄՆ դոլար, որից 10.000 ԱՄՆ դոլար գումար վերջինս պահել է իրեն, 10.000 ԱՄՆ դոլար գումարը որպես կաշառք փոխանցել է նույն սնանկության գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարն Ա.Կարակելյանն առաջարկել է իրեն՝ գործարքից հետո որևէ բողոք չներկայացնելու և հանգիստ պայմաններում բնակարանն ազատելու համար, որից ինքը հրաժարվել է:

Քաղաքացու դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Մեզ հայտնի է դարձել, որ դատավորը, որին փորձել էին մեղադրել կաշառք վերցնելու մեջ, դատավոր Ալեքսեյ Սուքոյանն էր: Արդյունքում, քննությունը իրականացվել է, գործը կարճվել է : Ասել էթե իրավապահները որեւէ ապացույց չեն գտել, որ դատավորը գնացել է այդ քայլին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս