ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարունակել բանակցություններն առանց նախապայմանների. ինչ տվեց երեկվա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: Ըստ էության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի մասին բարձրաձայնում էին իշխանությունները, արդեն առարկայական է դառնում:

Ընդ որում, մոտ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հետաքրքիր զուգադիպությամբ հայտարարության նույն տեքստն են տարածել, ասելով թե, կողմերը համաձայնել են հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», – ասված է կողմերի հայտարարություններում։

Նշվում է նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։ Փակ բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ հանդիպումն անցել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս