ArmLur.am-ը շարունակում է իր ամանորյա հարցազրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Գեւրորգ Մկրտչյանն է:
-Գեւո՛րգ, ինչպե՞ս եւ որտեղ դիմավորեցիք 2022 թվականը:
-2022 թվականը կարելի է ասել, գրեթե մեքենայի մեջ եմ դիմավորել: Այնպես ստացվեց, որ դեկտեմբերի 31-ին պետք է երգեի կորպորատիվ միջոցառման, իսկ ժամը 24:00-ից հետո պետք է երգեի Ջերմուկի հյուրանոցներից մեկի ամանորյա միջոցառմանը: Երեկոյան ժամը 8-ին Երեւանից շարժվեցինք դեպի Ջերմուկ եւ 23:55 հասել ենք հյուրանոց եւ անգամ չենք հասցրել իրերը մեքենայից իջեցնենք: Շուտ մտել ենք ներս եւ սկսկել ենք հետհաշվարկը:
-Ի՞նչ նվեր եք սատցել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։
-Այս տարի չեմ ստացել ոչ մի նվեր, բացառությամբ գործընկերներիցս մեկից, ում նվերն ինստագրամի սթորի բաժնում ցուցադրել եմ երկրպագուներիս: Բայց այս Ամանորը տարբերվեց նրանով, որ առաջին անգամ էր, երբ ինձ մոտ իսկապես տոն էր:
– Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:
-Միշտ ինձ մոտ սովորական օրերից Ամանորը ոչնչով չի տարբերվել, իսկ այս տարի իսկապես հանգտացա եւ նոր ուժերով վերադարձա աշխատանքի: Որոշել եմ հետագայում նույնպես, ինչպես այս տարի, Ամանորը նշել տանից դուրս և հետաքրքիր ձեւով անցկացնել:
– Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ. ի՛նչ:
-Այս տարի բացառություն էր նաեւ նրանով, որ առաջին անգամ Ամանորը տանը չեմ դիմավորել: Երբեք դադարներ չվերցնել: Ես երկար դադար վերցրեցի ու հիմա հասկանում եմ, որ լրիվ անիմաստ էր որոշումս: Ես 10 ամսվա ընթացքում միայն նամականեր էի ստանում, թե ինչու նոր երգեր չեմ ներկայացնում:
– Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
-Կարծում եմ մեքենաս, եթե ինքս ինձ նվեր անելը հաշիվ է:
– Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապված:
-Սպասելիքներս մեծ են: 2021 թվականն ինձ համար այդքան էլ հաջող տարի չէր: Կազմել եմ մեծ պլաններ, որոնք հերթով իրականացնում եմ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը