ArmLur.am-ը ահազանգեր է սատնում այն մասին, որ մի շարք մանկապարտեզներում ծնողներին ասել են, թե նոր հրաման կա, որ մինչեւ 6 տարեկան երեխաներին գրիպի դեմ պատվաստեն՝ հնարավոր համաճարակից խուսափելու համար, եւ համապատասխան փաստաթղթով ներկայանան մանկապարտեզ, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել ծնողների մոտ, քանի որ ոչ բոլորն են կողմ նման պատվաստումներին:
ArmLur.am-ը ահազանգի հետքերով զրուցել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյան հետ՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ նման հրաման: Մեր հարցադրմանն ի պատասխան, նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ նախարարի կողմից նման հրաման չի եղել եւ Հայաստանի Հանրապետությունում բոլոր պատվաստումները իրականացվում են կամավոր սկիզբունքով:
«Գրիպի դեմ պատվաստումները իրականացվում են 1 տարեկանից սկսված եւ մենք մշտապես հորդորում են պատվաստել բոլորին: Սակայն եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ այս պահի դրությամբ նախարարությունը նման թե՛ հրաման, թե՛ որոշում չունի»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան