Անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի անգամ սադրանքներ է հրահրել թե՛ Հայաստանի հետ սահմանին, թե՛ Արցախում:
Արցախի մի քանի բնակավայրերում ադրբեջանական կողմը կրակել է խաղաղ բնակչության ուղղությամբ: Կարմիր Շուկայում, օրինակ, քաղաքացիներից մեկի ավտոմեքենան էր կրակահերթի տակ հայտնվել:
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո չի եղել գեթ մի օր, որ իրական խաղաղութուն լինի Արցախում, կրակոցներ չհնչեն կամ միջադեպեր չգրանցվեն:
Նրա համոզմամբ՝ խաղաղասիրությունը, որ քարոզում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, կեղծ օրակարգ է, քանզի անհնար է ապրել ադրբեջանցիների նման ցեղախմբի հետ:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ի տարեվերջին ունեցած առցանց ասուլիսի հետո, երբ նա բացահայտ հայտարարեց, որ չի պաշտպանելու Արցախի ու արցախցու իրավունքները, այլ անելու է դրա ճիշտ հակառակը, ադրբեջանցիների պահվածքն ավելի է փոխվել, ավելի են լկտիացել ու արդեն բացահայտ են ալան-թալան անում, խոշոր եղջերավոր կենադանիներ են գողանում, թույլ չեն տալիս հողագործական աշխատանքներ իրականացնել»,- նշում է նա:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան