Ո՞վ կփոխարինի Տիգրան Սարգսյանին ԵՏՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրաստիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն այս տարի ավարտվում է։ Իշխանություններն արդեն սկսել են նրան փոխարինող փնտրել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԵՏՀ-ում Տիգրան Սարգսյանին փոխարինելու մասով շրջանառվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի անունը։

Տեղեկության առնչությամբ ArmLur.am -ը կապ հաստատ ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղարի հետ։

«Տեղեկատվությունը երկար ժամանակ շրջանառության մեջ է դրվել, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ։ ՊԵԿ-ում սկսվել է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը»,- նշեց նա։

Սևակ Վարդումյան




Լրահոս