ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ` էկոնոմիկայի նախարարությանը 15 մլն դրամ է տրամադրվել` Եվրոպական Միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերը մշակելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսված գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Ալֆա պլյուս կոնսալթինգ» խորհրդատվական ընկերությանը` այդ ծրագրերը մշակելու նպատակով: Դժվար չէ գուշակել, որ այդ ոլորտում տեղի են ունենում գումարների լուրջ լվացումներ: Եւ հենց այդ փաստը հաշվի առնելով էլ` ամիսներ առաջ կառավարությունը ՎՊ ուսումնասիրությունների հիման վրա հայտարարել էր խորհրդատվական ծրագրերը կրճատելու, այդ ուղղությամբ գումարները նվազեցնելու մասին: Փաստորեն, մի կողմից իշխանությունները հայտարարում են խորհրդատվության վրա քիչ գումարներ ծախսելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ խախտում իրենց իսկ որոշումը:




Լրահոս