
Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին միացել է ևս երկու երկիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դանիան դիվանագետներ չի ուղարկի խաղերին. Արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը մտահոգություն է հայտնել Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նիդերլանդները։
ԱՄՆ-ն առաջինն էր, որ հայտարարեց Պեկինի խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին։ Այնուհետև բոյկոտին միացան Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։
Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։