
Ալմաթիում զանգվածային անկարգությունների օրերին հանցագործները յոթ հարձակում են գործել քաղաքի դիահերձարանների վրա, որտեղից ավելի քան 40 մարմին են առեւանգել: Այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը:
«Նրանք չեն թողել սպանվածներին, վիրավորներին տարել են իրենց հետ, այս օրերին յոթ հարձակում է եղել դիահերձարանների վրա, 41 զոհվածների մարմին է առևանգվել», – ասել է նա: