Գերեզմանատների համար տրվող հողատարածքներն այսուհետ կդառնան անվճար․ ինչպես են կսահմանվեն չափերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում կկատարվեն մի շարք փոփոխություններ: Մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը: Ավելին կհստակեցվի հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը): Բացի այս կհանվի գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Այսինքն գերեզմանատներում հողատարածքը կտրամադրվի միայն անվճար հիմունքներով:
ArmLur.am-ը տեղեկեցավ, որ տրամադրվող հողատարածքի չափերը կսահմանվեն հետևյալ կերպ՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×5 մետր չափերով):
Մեզ հայտնի դարձավ, որ կխստացվի գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։

Գերեզման օգտագործողը իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ս.Հ.




Լրահոս