
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում:
Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի:
Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են: