Փակագծերը չեմ ցանկանում բացել. երգչուհի Անետտա Աղաբեկյանը նորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անետտա Աղաբեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա անելիքներին:

«Առաջիկայում պատրաստվում եմ թողարկել նոր երգեր ու տեսահոլովակներ։ Փակագծերը չեմ ցանկանում բացել։ Սպասեք իմ կողմից նորությունների»,-այս մասին կարճ ասաց երգչուհին։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում ակտիվորեն տարածվեց եւ մեծ քննարկումների առիթ դարձավ երգչուհի Անետտա Աղաբեկյանի ելույթը «Տաշիր շոու 2021» ամենամյա հավաքական համերգին, որտեղ երգչուհին այնքան է տարվում պարով, որ մոռանում է ֆանագրամայի հետ համահունչ երգել, ինչի արդյունքում առաջանում է երգչուհու համար ոչ այնքան հաճելի կիքս:

Լիդա Եղիազարյան




Լրահոս