
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էդգար Փարվանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: