ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁՆՀԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները համեմատել է ձնհալի հետ: Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ձնհալի տպավորություն է թողնում նրանց ղեկավարած երկիրը: «Ձնհալի տպավորություն են Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրի հայտարարությունները, որ ՀՀ-ում տիրող մաֆիան հեղինակն է արտագաղթի: Ես սրանք կանվանեի ողբերգություն, քանի որ պետական պաշտոնյան, դիվանագետը, մեծ շանսոնյեն, ի վերջո, համաշխարհային ճանաչում ունեցող մեծ հայ Ազնավուրը նման մտահոգություններ է հնչեցնում: Ու մինչեւ ընդդիմության հանրահավաքներին անցնելը, խորհուրդ կտայի իշխանություններին պատասխանել այս հարցին»,-ասաց Եղիազարյանը: Վերջինս նշեց նաեւ, որ ձնհալի տպավորություն են թողնում օր օրի խորացող աղքատությունը, գործազրկությունը, հայաթափումը եւ այլ նման խնդիրներ: «Իսկ ընդդիմությունն ամուր կանգնած է եւ պայքարում է այս ամենի դեմ»,-նշեց նա:




Լրահոս