
Այսօր երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի որդու՝ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Վարդան Ամալյանի ծննդյան 21-րդ տարեդարձն է: Վարդանը ժամկետային զինծառայող էր երբ սկսվել է պատերազմը, նա զոհվել է հայրենիքի համար մղվող թեժ մարտերից մեկի ժամանակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանն ասաց, որ այցելելու է Եռաբլուր որդու շիրիմին, ապա երեկոյան լինելու է նրան նվիված ներկայացում:
Նշենք, որ Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:
Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր 2020 թվականի նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան