Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 145-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8022 է:
Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9538-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 61 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 655։ Մեկ օրում արվել է 4597 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 649 252 թեստ: