Շուրջ երկու ամիս է, ինչ ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրում է, թե արդյոք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոռուպցիոն գործընթացներ իրականացրել է, թե ոչ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս երկու ամսվա ընթացքում ոստիկանությունը տարբեր կառույցներին հարցումներ է իրականացրել՝ հասկանալու համար, թե կոռուպցիոն ռիսկեր կան, թե ոչ եւ ահա սպասում են համապատասխան պատասխաններին, որից հետո պարզ կլինի նախարարի գործողություններում քրեական տարրեր կան, թե ոչ:
Հիշեցնեք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել էր նաեւ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:
Երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ, նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ի դեպ օրերս առողջապահության նախարարությունը պաշտոնապես հասատել էր, որ նախարար Ավանեսյանը երկու անգամ օգտվել է սանավիացիայի ծառայություններից եւ մեկնել է Տավուշ ու Սյունիքի մարզեր:
Սակայն սա դեռ ամենը չէ, կան անհերքելի փաստեր, որ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքների վրա եւ անհապաղ քրեական գործ հարուցի նախարարի գործողությունների մասով:
Խոսենք փաստերով
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռես երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել սանավիացիայի ծառայություններից:
Ըստ էության նման իրավիճակ չի եղել, որը դրդեր նախարար Ավանեսյանին իրեն թույլ տար սանավիացիայի ծառայություններից օգտվել, ուստի իրավապահները օբյեկտի քննության արդյունքում պետք է հարուցեն քրեական գործ: