Շուրջ 4 ամիս է անցել, սակայն իրավապահները մինչ օրս չեն գտել ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու եւ նրա ընկերոջ վրա կրակած անձին:
Հիշեցնենք ,որ սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում Մոսկվա կինոթատրոնի մոտ: Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Կրակել էին Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի վրա եւ եւս երկու անձի վրա, ինչի հետեւանքով դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում. Շուրջ 4 ամիս է իրավապահները փնտրում են պատգամավորի որդու եւ նրա ընկերների վրա կրակած անձին:
Գրել էինք, որ գործով քննվում է մեկ վարկած: ArmLur.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմնում կա մեկ վարկած, որ կրակոցներ իրականացրած անձը, որին իրավապահները փնտրում են վերոնշյալ օրը նախկին պատգամավորի որդու եւ նրա ընկերոջ հետ եղել է Երևանի EVN սրճարան-ակումբում: Արդյունքում ակումբում սկսվել է վեճը, որը շարունակվել է փողոցում ու այս ամենից հետո հնչել են կրակոցներ:
Քնար Մանուկյան