Հուլիսի 1-ից օդանավակայանների տարածքում գործող տաքսի ծառայությունները պետք է ունենան ոչ միայն Ա տիպի լիցենզիա, այլեւ՝ սպիտակ ավտոմեքենա: Նշենք, որ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հստակեցնենք՝ օրենքը վերաբերում է օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։ Այսինքն չի արգելվում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնել: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ա» տիպի լիցենզիայի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է կազմելու:
Սա դեռ ամենը չէ. օրենքով սահմանվել է նաեւ օդանավակայանի տարածքում տաքսի ավտոմեքենաների արտաքին տեսքի, կահավորման, տարիքային սահմանափակման պահանջներ:
Օրինակ, ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, վառելիքային համակարգով շահագործվող, ունենան «Աէրոտաքսի» գրառում եւ տաքսու շախմատաձև տարբերանշան։ Իսկ այս պահանջները խախտելու համար վարորոդները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ.