
Հունվարի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ թաքնվում է Արտաշատում։
Տեղեկություններն իրացվեցին Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի տներից մեկում հայտնաբերվեց ու քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Գորիս քաղաքի 19-ամյա բնակիչը: Նա անցած տարվա մարտից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք: