Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։ Այդ մեխանիզմը ներդրվել է դեռեւս 2013թ?-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, եւ սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ Բայց խոսքը սահմանին հաշվարկվող գնի մասին է, իսկ վերջնական սպառողների համար սակագինը կարող է փոփոխվել տարին մեկ անգամից ոչ հաճախ (այսինքն՝ կալորիականության տատանումները, սկսած 2021թ?-ի ապրիլի 1-ից, հաշվի կառնվեն միայն 2022թ.-ի ապրիլի 1-ից)։
Նախորդ տարի այն կազմել է 8300 Կկալ եւ ավելի (առանձին ամիսներին՝ մինչեւ 8500), իսկ հաշվի առնելով, որ 8 300-ը 5 տոկոսով շատ է, քան 7 900-ը, ապա այլ հավասար պայմանների դեպքում գինը կարող է աճել 5 տոկոսով։
«Բայց դա՝ հենց այլ հավասար պայմանների դեպքում, քանի որ կալորիականությունը գործոններից միայն մեկն է, կարող են նաեւ այլ գործոններ լինել։ Թե ինչպիսի, վերջնականապես պարզ կդառնա, երբ «Գազպրոմ Արմենիան» սակագնի փոփոխության հայտ ներկայացնի։ Դրան կցված կլինի ֆինանսական հաշվետվությունը՝ եկամտի եւ ծախսի հոդվածներով, որոնցից ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա»,-պարզաբանել է Բաղրամյանը։ Բացի այդ, նրա խոսքով, որքան գազն ավելի կալորիական լինի, որքան սպառողն ավելի կալորիական գազ ստանա, այնքան ավելի քիչ գազ կվառի։
Անդրադառնալով նրան, որ կա պայմանավորվածությունը, որ սահմանին գազի բազային սակագինը առաջիկա 10 տարում չպետք է փոխվի, պետք է մնա 165 դոլար, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայանի շահութաբերությունը եւ նրա համար սակագինը բարձրացնել այնպես, որ կայանը տարեկան ստանա լրացուցիչ 31,79 մլն դոլար եկամուտ, Բաղրամյանն ասաց. «Եթե մեր գործընկերները 165 դոլար սակագնի փոփոխման հարց բարձրացնեն, մենք էլ մեր հերթին կկարողանանք փոփոխել այդ 31,79 միլիոնը»: Նա ընդգծել է նաեւ, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է շարունակի ավելացնել ցանցի արդյունավետությունը, որպեսզի կրճատի համակարգում գազի կորուստները։ 2020թ.-ին այդ նպատակով արդեն վերանորոգվել է Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գազատարի հատվածը, որը տարիներ շարունակ չէր վերականգնվել։ Դա թույլ է տվել տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր գազ խնայել։
«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում է մոտակա մի քանի տարվա համար այդպիսի նորոգման աշխատանքների գրաֆիկը, որպեսզի մենք միասին նպատակ դնենք, թե քանի տարում եւ որքանով են կրճատվելու կորուստները։ Դա թույլ կտա սակագներ ձեւավորել նաեւ հաջորդ տարիների համար։ Այժմ այդ քննարկումները ավարտական փուլում են»,-ավելացրել է Բաղրամյանը։ Նշենք, որ 2020թ. արդյունքներով` Հայաստանի մայրուղային եւ բաշխիչ համակարգերում գազի կորուստները կազմում են մոտ 5,7 տոկոս: «Գազպրոմ Արմենիայի» ծրագրով մինչեւ 2025 թվականը կորուստների մակարդակը պետք է նվազի մինչեւ 3,9 տոկոս, իսկ մինչեւ 2030 թվականը՝ մինչեւ 3,0 տոկոս:
Ն. Պ.
289 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346513 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2620189, վերջին մեկ օրում` 6134 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3789 պացիենտ: Մեկ օրում աճել է 200-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 333200 անձ, վերջին մեկ օրում՝ 83 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8010 է:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ լոտը.
– Հասարակական տարածք՝ 35.4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շինության 1-ին հարկում:
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր վարչական կենտրոն, թիվ 1/1 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 1760000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` դասական եղանակով, ք. Երեւան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 31.01.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետեւ դասական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ եւ Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաեւ նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ եւ աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչեւ աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչեւ 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով եւ ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ եւ անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երեւան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը: