
Մամուլում հրապարակում էր տարածվել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն առաջիկայում հրաժարվելու է պատգավորական մանդատից։
Տեղեկության ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց խմբակցության մեկ այլ պատգամավոր Ագնեսսա Խամոյանի հետ։ Նա հերեքեց լուրը։ «Նման բան չկա»,- ասաց նա։
ArmLur.am-ը փորձեց խոսել նաև Արմեն Չարչյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխպան։
Նշենք, որ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես հերքել է վերոհիշյալ տեղեկությունը։