ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԴԵՆ ԽՈՍԱՑԱԾ Ա Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում սեռական բռնություն էր կիրառվել 17-ամյա անչափահաս աղջկա` Լ. Ն.-ի նկատմամբ, որին  բռնաբարել էին 17-ամյա երեք երիտասարդներ: Նշանակվել էր փորձաքննություն, եւ ՀՀ ՔՕ 138 հոդվածով (բռնաբարություն) գործ էր հարուցվել: Երիտասարդներից   մեկն, ըստ լուրերի, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է: Այդ կապակցությամբ երեկ Վանուշ Ամիրաղյանը, արձագանքելով «Առաջին լրատվականի»-ի հարցին, թե ինչ ընթացքի մեջ է գործը, նշել է. «Այդ գործը առաջիկայում կփակվի, որովհետեւ այդտեղ գործ չկար: Այն, ինչ բարձրաձայնել էին, այդպիսի բան չկա»:ԲՀԿ-Ն ՀՀԿ-ԻՑ ՇԱ՞Տ «Որքան էլ Հայ ազգային կոնգրեսը սեփական PR-ի շրջանակներում փորձի համոզել, որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, փաստ է, որ Հայաստանում անխուսափելի են հերթական խորհրդարանական ընտրությունները»,-«Առաջին լրատվական»-ին ասել է  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ ստեղծված իրավիճակից  մեծ օգուտներ կարող է քաղել ԲՀԿ-ն. «Ճիշտ ռազմավարության դեպքում ԲՀԿ-ն  կկարողանա ազատվել Հանրապետականի կցորդը լինելու դերից եւ  խորհրդարանում ստանալ ավելի շատ տեղեր, քան ՀՀԿ-ն»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հնարավորություններին, ապա Հովհաննիսյանը նշել է. «Եթե խելագարված ամբոխների վրա դրված նրա հույսերը չարդարանան, ՀԱԿ-ի մասնակցությունն ընտրություններին բավական խնդրահարույց կդառնա»: ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ԻՆՉՈՒՇաքարավազի թանկացումը պայմանավորված էր ինվոյսային արժեքի բարձրացմամբ: Նման հայտարարություն է արել ՏՄՊՊՀ  նախագահ Արտակ Շաբոյանը` ավելացնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է շաքարավազի գների բարձրացումը, դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտից պահանջվել է տեղեկատվություն, ուսումնասիրվել են միջազգային գները:ՉԿԱ` ԿԼԻՆԻԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը պատրաստվում է առանձին ցուցակով մասնակցել: Այդ մասին երեկ հայտարարել է  ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: «Եթե երկրի համար կան այնպիսի խնդիրներ, որոնց լուծման համար պետք են նման որոշումներ, ուրեմն միայն այդ դեպքում կգնանք միասին: Բայց այս պահին մեր առաջ նման խնդիր չկա դրած»,-պարզաբանել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Հարությունյանը հիշեցրել է, որ ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ «Էն գլխից պարզ չի՞, թե ում եմ աջակցելու: Եթե ՀՀԿ որեւէ անդամ ընտրություններում պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին կամ մեկ ուրիշի, դա կլինի սովորական դավաճանություն, եթե, իհարկե, նա նախօրոք չի հայտարարում իր քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին»,-երեկ ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը: Նա նշել է, որ նույնիսկ վիրավորական են հարցադրումները, թե ընտրություններում ՀՀԿ անդամները կարող են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին: ՀՀԿ-ականի խոսքով` ոչ ոք չի ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ շատ ՀՀԿ-ականներ ունեցել են ծառայողական եւ կուսակցական հաջողություններ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պիտի գնան Քոչարյանի մոտ:




Լրահոս