Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, զբաղեցրել է Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը: Պաշտոնից ազատվել է շուրջ երկու ամիս առաջ եւ նշանակվել էր Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, սակայն դատելով իրավիճակից նրա և կոմիտեի նախագահի ջրերը մեկ առվով չհոսեցին եւ նա լքեց այդ պաշտոնը: Եվ ահա Ջհանգիրյանի փեսայի թափուր պաշտոն տեղը, նոր անձի են նշանակել: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Քնար Մանուկյան