ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել հայ տիկտոկեների մասին շարքը: Այս անգամ անդրադարձել ենք հայ քաղաքական այն գործիչներին, ովքեր տիկտոկ սոցիալական ցանցի օգտատեր են եւ բավականին ակտիվ գոծունեություն են ծավալում սոցիալական այդ հարթակում:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև TikTok սոցիալական ցանցում: Տիգրան Արզաքանցյանն իր ակտիվությամբ եւ հետաքրքիր տեսանյութերով: Նա իր հետեւորդների քանակով գերազանցում է նաեւ հայկական շոուբիզնեսի աստղերին: Նա ունի ավելի քան 27 հազար հետեւորդ: Նկատենք, որ ի տարբեություն Ազաքանցյանի, այլ քաղաքական գտործիչների այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են:
TikTok սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, ով հայտնի է դարձել «ականջ ծամելու» մասին իր հայտարարությամբ: Վերջինիս TikTok-ում ունի 2915 հետեւորդ:
TikTok-յան կյանքից անմասն չի մնացել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով կարծես, թե նախարարի տեղակալ նշանակվելուց հետո հեռացել է այդ հարթակից:
Ի զարմանս մեզ՝ TikTok-ի ակտիվ օգտատերերից է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ունի ավելի քան 955 հետեւորդ:
Հավելենք, որ արդեն երկու տարի է, ինչ մեր կյանք է ներխուժել եւ մեր առօրյայի մի մասն է դարձել TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ և հաղորդագրություններ փոխանակել։
Շարունակելկի…
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան