Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 19-ին ժամանել Է Մոսկվայի օդանավակայաններից մեկը՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում: Այդ մասին հաղորդում Է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռայիսին, որ իր ռուսաստանցի պաշտոնակից (Վլադիմիր Պուտինի) հրավերով Ռուսաստան Է ուղեւորվել տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցության զարգացման նպատակով, մի քանի րոպե առաջ Ժամանեց Մոսկվայի օդանավակայան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պլանավորվում Է, որ Իրանի նախագահը հունվարի 19-ին բանակցություններ կվարի Պուտինի հետ: Հունվարի 20-ին պլանավորված են Ռայիսիի ելույթները ՌԴ-ի Պետական դումայում եւ Մոսկվայի Մայր տաճարի մզկիթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա




Լրահոս